27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
12 տարի առաջ

Հարգելի Արմինե, մարդը հիվանդ է եղել, ի վիճակի չի եղել նույնիսկ զանգահարել – զգուշացնելու, հետո էլ լավացել է ու բերել անաշխատունակության թերթիկ: Ինչու՞մն է խնդիրը:

Աննա
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, այսինքն,” անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում” աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է կարգապահական տույժի տեսակներից մեկը, ըստ ՀՀ ԱՕ 223-րդ հոդվածի:

Իսկ ՀՀ ԱՕ 226-րդ հոդվածի համաձայն,
“Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության”:
Այսինքն, գործատուն պետք է նախքան աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողից ստանա կատարվածի մասին գրավոր բացատրությունը:
Ձեր պարագայում, ինչպես հասկացա, աշխատողից գրավոր բացատրագիր չի պահանջվել այդ 12 օրվա ընթացքում և աշխատողը արդեն ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հիմնավորելով իր բացակայությունը, սակայն հնարավոր է պահանջել բացատրագիր գործատուին տեղյակ չպահելու և դրանով ներքին կարգապահական կանոնները խախտելու վերաբերյալ: Եթե բացատրագիրը հիմնավորված չլինի, ապա կարեղ եք աշխատողին նկատողություն կամ խիստ նկատողություն տալ: Եվ եթե նման դեպքեր ապագայում կրկնվեն, ապա ընթացքում կարող եք աշխատանքային պայմանագիրը լուծել ՀՀ ԱՕ 121-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որի համաձայն, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով. (աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում):

Աննա
Աննա
12 տարի առաջ

Ձեզ համար կարող է հետաքրքիր լինել նաև նմանատիպ գործով վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը…