Ա/Ձ-ն անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք

Ա/Ձ-ն ֆիզ. անձից նոտարի վավերացումով և կադաստրից վկայական ստանալով անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն ունի Ա/Ձ-ն: Ի՞նչ դրույքաչափով է հարկվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

ArmanTom
Author: ArmanTom

5 thoughts on “Ա/Ձ-ն անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք

  1. Այդ դեպքում հողի հարկի ու գույքահարկի պարտավորությունը մնում է էլի վարձատուի վրա, հարցին մոտեցում տրվել է, բացի այդ մի քիչ տրամաբանական չէ անհատույց գույքի օգտագործում երկար ժամանակով, իրատեսական կլիներ, եթե անհատույց մասը լինի ասենք մինչև 6-12 ամիս ժամկետով: Ձեռնտու չի ծախսը ներկայացնելը:

    0
  2. Որպես կանոն անհատույց ստացված օբյեկտները չեն հարկվում, սակայն Ձեր գործունեության արդյունքում ստացված եկամուտները հարկման ենթակա են:

    0
  3. Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով:
    Այսինքն՝ ԱՁ բյուջե վճարում է վարձավճարի 10 տոկոսի չափով եկամտային հարկ։

    0
  4. Հարկային պարտավորություններ չեն առաջանա, քանի որ պասիվ եկամուտները հարկվում են դրամարկղային մեթոդով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *