Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Եթե խանութը գտնվում է մարզում, ոչ թե Երևանում, ապա կարող եք աշխատել նաև միկրոհամակարգում։ Եթե ԱՁ է և աշխատող չունեք,ապա կվճարեք միայն տարեկան դրոշմ վճար ԱՁ-ի համար։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե գրանցվել եք ՊԵԿ հաշվետվությունների համակարգում,ապա պետք է ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը,ՀԴՄ ձեռք բերեք ու գրանցեք,աշխատողի գրանցում կատարեք ու ամսական եկամտայինի հաշվարկ ներկայացնեք եթե աշխատող եք ունենալու կամ ունեք:Եռամսյակի հաշվով էլ շրջհարկի հաշվետվություն ներկայացնեք:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այս բոլորին հավելեմ , որ որպես ԱՁ ամսական վճարելու եք 5000 դր եկամտային և 5000 դրամ սոց վճար, եթե վճարող եք։ Ձեր շրջհարկը եռամսյակային կկազմի մաքսիմում 5 տոկոս շրջանառությունից։

Գայանե
Գայանե
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ամսական վճարելու եք 5000 դր շահութահարկ և 5000 դրամ սոց. վճար։

Աստղիկ
Աստղիկ
4 տարի առաջ

Գլոբալ հարց եք տալիս, նայած ինչ կազմակերպաիրավական ձևով եք գործում, ինչ ծավալի շրջանառություն եք ունենալու, նախորդ մեկնաբանություններում սպառիչ պատասխանել են, միայն կավելացնեմ, որ ցանկալի կլինի դիմեք հաշվապահի և ստանաք խորհրդատվություն ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

Karine։
Karine։
4 տարի առաջ

Նախ գնացեք պետռեգիստր և Ա/Ձ գրանցեք։ Հաշվառվեք ՊԵԿ֊ում։ Ձեռք բերեք ՀԴՄ։ 20֊օրյա ժամկետի մեջ հայտարարություն տվեք, թե որ հարկատեսակով եք աշխատելու։ Դրանից ելնելով կկազմեք հաշվետվությունները։

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Պետք է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները նշված կտրվածքներով՝միկրոհամակարգում՝ հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ – տարեկան /ձև N256/, շրջհարկով հարկման դաշտում՝ 1. շրջհարկ – եռամսյակային/ձև N201/ 2. շահութահարկ – տարեկան/ձև N240/ 3. սոց վճար- տարեկան/ձև N244/, ԱԱՀ-ով հարկման դաշտում՝ 1. ԱԱՀ- ամսական/ձև N260/ 2. շահութահարկ – տարեկան/ձև N240/ 3. սոց վճար- տարեկան/ձև N244/։ Վարձու աշխատող ունենալու դեպքում՝ նաև եկամտային հարկ և սոց վճար վարձու աշխատողի համար- ամսական/ձև N189/։

Գայանե
Գայանե
4 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

ուղղում՝ 1. շրջհարկ – եռամսյակային/ձև N232/