Բացառապես արտոնագրային վճար վճարող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
բացառապես արտոնագրային վճար վճարող հանդիսացող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ, և եթե այո, ապա այդ դեպքում ո՞նց է լրացնելու այդ հաշվարկը, որ լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկ չառաջանա: Չէ՞ որ արտոնագրային վճարը փոխարինում է շահութահարկին:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Բացառապես արտոնագրային վճար վճարող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ

  1. 01.01.2014թ.-ից սկսած` բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները ներկայացնում են հարկային մարմնի կողմից սահմանված համար 110 հաշվետվությունը, այն է` Ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը: Հաշվարկում լրացվում են հետևյալ տողերը` 7.3, 8, 8.2, 9.3, 10, 11-րդ բաժնի համապատասխան ծախսահոդվածները, 12, 13, 18 և 18.2:
    Ընդ որում, 8, 10, 12, 13, 18 դաշտերի արժեքը ստանում ենք ավտոմատ կերպով` սեղմելով համապատասխան դաշտերի կողքին առկա հաշվիչի վրա:
    Շահութահարկի գումար չի առաջանում: Եթե դժվարանաք հաշվարկը ներկայացնելուց, կարող եք կարդալ հաշվարկի ներկայացման կարգը:

    0
  2. Իհարկե ՈՉ:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
    ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

    22 հունվարի 2014 թ.
    ք. Երևան
    N 18-Ն

    Հ Ր Ա Մ Ա Ն

    ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    6. Հաշվարկ հարկային մարմին չեն ներկայացնում`
    1) հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկ վճարող և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *