Մարիամ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է ամսական վճարվող 5 000 դրամ շահութահարկը և 5 000 դրամ սոցիալական վճարը նվազեցնել շրջ․ հարկից։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Մարիամ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է ամսական վճարվող 5 000 դրամ շահութահարկը և 5 000 դրամ սոցիալական վճարը նվազեցնել շրջ․ հարկից։
Հարություն․
Բարև Ձեզ: Շինարարական ընկերությունը վերանորոգել է դպրոց, որը հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Վերանորոգման ընթացքում օգտագործել է հոսանք: ՊՈԱԿ-ի և ընկերության միջև կա պայմանագիր, ըստ որի ընկերությունը ծախսված հոսանքի գումարը պետք է փոխանցի ՊՈԱԿ-ին: Հարց 1. Արդյոք ՊՈԱԿ-ը պետք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: Հարց 2. Եթե ՊՈԱԿ-ը չի գրում հաշիվ վավերագիր, արդյո՞ք շինարարական ընկերությունը կարող է հոսանքի գումարը ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս:
Լուսինե․
Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:
Բարև Ձեզ, փորձում եմ հասկանալ հաշվապահի տված բանաձևը։ Պետք է հաշվել, թե մեր ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն որքան հարկ է վճարելու ապրանքների վերավաճառքի դեպքում։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք (ինքս հաշվապահ չեմ)։
=+(C2/1.2-B2/1.2)*23%+(C2/6-B2/6)
Որտեղ՝
B2 – ձեռքբերման գինն է, ներառյալ ԱԱՀ
C2 – մեր վաճառքի գինն է, ներառյալ ԱԱՀ
Մեր գործունեության ոլորտը՝ օնլայն վաճառք։
Կանխավ շնորհակալ եմ։
Էլեն․
Հարգելի հաշվապահներ, մասնավոր ընկերության բժշկական ապահովագրությունը․
Շողեր․
Բարև Ձեզ: Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններից կարող են օգտվել ՏՏ ոլորտի՝ ԱԱՀ-ով աշխատող բոլո՞ր կազմակերպությունները։
Արման․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։
Սավա․
Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։
Լիլիթ․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։
Արթուր․
Եթե ես հանդիսանում եմ մի ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, և տվյալ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և նախատեսում եմ գրանցել նոր ՍՊԸ, որտեղ նույնպես հանդես կգամ որպես հիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս դեպքում՝ արդյո՞ք կդիտարկվեմ որպես ԱԱՀ վճարող՝ հաշվի առնելով, որ հանդիսանում եմ մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ, թե՞ դադարեցված կարգավիճակը բավարար է, որպեսզի չհայտնվեմ ԱԱՀ-ի դաշտում։
Արման․
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը մինչև մարտի 20-ը չի հանձնել շահութահարկի հաշվետվությունը, մարտի 20-ին վճարել է շահութահարկի կանխավճար այդ պահին հայտնի տվյալներով, և այդ կանխավճարի գումարը մեծ է արդեն հետո հաշվարկված շահութահարկի 20%-ից, արդյո՞ք այդ ավել վճարված գումարը ենթակա է վերադարձման, թե՞ դա կհամարվի վերջնական պարտավորություն առաջին եռամսյակի համար։ Շնորհակալություն։
Եղսիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ նյութական արժեքների կոմպլեկտավորումը՝ 8114-ուղղակի արտադրական այլ ծախսումներ, շահութահարկի հաշվարկով որպես ծախս նվազեցնու՞մ ենք, թե՞ ոչ։
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ԱՁ տարեկան սոց վճարը կազմում է 670 000 ՀՀ դրամ, իսկ տարեկան դրոշմանիշային վճարը՝ 120 000 ՀՀ դրամ։ Շահութահարկից կարո՞ղ է նվազեցնել այդ ծախսերը, և կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է հիմնավորվում։
Աշոտ․
Բարև Ձեզ, կասե՞ք, եթե շրջ. հարկով հարկման հայտարարություն չի տրվել 2026թ-ի համար, ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը։
Օքսանա․
Բարև Ձեզ ։
Ընկերությունը ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրը նոտարով հաստատված չէ։ Այդ տարածքի վարձակալության վճարները, կոմունալ վճարները, աղբահանության վճարը շահութահարի ծախսերի մեջ ներառվու՞մ են, թե՞ դրանք համարվում են միայն ֆինանսական ծախսեր։
Տիգրան․
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը 2025թ համար վճարվելիք շահութահարկում ԱՁ-ի տարեկան սոց. վճարը և դրոշմանիշային վճարը կարո՞ղ է ծախսագրել, և եթե կարող է, այդ նվազեցումները հաշվետվության ո՞ր տողում են նշվում։
Լուսինե․
Բարև Ձեզ։ Եթե ընդհանու հարկման համակարգում աշխատող ԱՁ-ի տարեկան արդյունքը վնասով է եղել, սոցվճարը ինչպե՞ս է հաշվարկվում։ Վնասը կազմել է 61,216 դրամ։
Անի․
Բարև ձեզ, ընկերությունը մատուցված ծառայությունների համար հաշիվ է դուրս գրել գործընկերոջը: Պայմանագրի համաձայն տրվել է կանխավճար: Միևնույն ժամանակ պայմանագրով նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը իրենից ներկայացնելու է մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվով սահմանված գումարից հանելով տրված կանխավճարի գումարը և կանխավճարի տրամադրման դիմաց հաշվարկված լրացուցիչ գումարը: Այսինքն բացի կանխավճարից պահվելու է նաև ինչ-որ չափի գումար: Այդ լրացուցիչ պահված գումարը շահութահարկի առումով հնարավո՞ր է ծախս համարել, թե՞ ոչ:
Տիգրան․
Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը 2025թ-հունվարի 01-ից մինչև 2025թ հուլիսի 01-ը գործել է շրջանառության հարկի համակարգում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում է իրականացնում: 2025թ հուլիսի 1-ից անցել է ԱԱՀ-ի դաշտ: Հարցս հետևյալում է՝ տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը այսինքն շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածում լինելու և ամսական 5 000 դրամ սոցիալական վճար և շահութահարկ, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն կախված շահույթի՞ց։

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։
Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։
Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։
ՄանրամասնԳայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում. Կազմակերպության քարտից վճարումներ ենք արել AMAZON-ին (200$-600$) և և ձեռք ենք բերել նյութեր և փոքր սարքավորում արտադրության համար, ես այդ ծախսերը կարո՞ղ եմ որպես ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։
Նարինե․
Բարև Ձեզ, ունեմ 2 հարց շահութահարկի հաշվետվության հետ կապված․
1․ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն 2024 թիվը փակել է հարկային վնասով։ Կարելի՞ է հաջորդ 5 տարիների շահութահարկի հաշվետվության մեջ 76 տողում նշել այդ գումարը և նվազեցնել վճարման ենթակա գումարը
2. 2025 թվականին ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ Արդյո՞ք հաշվետվության 80 տողը դրան վերաբերելի է
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Հարկման ընդհանուր համակարգում գործող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը: ՍՊԸ-ի կողմից էլ. եղանակով դուրս է գրվել հաշիվ: Մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպությունը վճարել է արտարժույթով: Հարցը. առաջացած տարբերությունը շահութահարկի հաշվարկման համար դիտվու՞մ է արդյոք ծախս կամ եկամուտ:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի հոդված 135-ի՝ շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ։ Դիտարկենք շահութահարկի կանխավճարի հաշվարկման մի քանի օրինակներ․
Տվյալներ
Հաշվարկ
ՄանրամասնԱրման․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։
Շնորհակալություն։
Վանուհի․
Բարև Ձեզ։ Եթե մինչև փետրվարի 20-ը ԱՁ-ն չի ներկայացրել շրջ․ հարկով աշխատելու դիմում և դարձել է ԱԱՀ-ով աշխատող, արդյո՞ք այն հաշիվ-վավերագրերը, որոնք դուրս են գրվել հունվար և փետրվար ամիսներին, պիտի փոփոխվեն և դուրս գրվեն հարկային հաշիվների տեսքով։ Կանխավ շնորհակալություն։
Արմինե․
Հարգելի մասնագետներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։
Ավիկ․
Հաշվապահներ ջան, ԱՁ-ն միկրոյի դիմում չի ներկայացրել, այսինքն ընկել է հարկման ընդհանուր դաշտ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ ունի վճարելու, եթե անցյալ տարում դեռ չի ունեցել գործունեություն և այս տարում նույնպես։