Բիլիարդ խաղի կազմակերպում

Կարեն.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հաստատագրված վճարի մեծության չափը բիլիարդ խաղի կազմակերպման համար Արմավիրի մարզում: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Բիլիարդ խաղի կազմակերպում

  1. Հարգելի Կարեն, բիլիարդ խաղի կազմակերպումը այլևս հաստատագրված վճարով չի հարկվում: Տես Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 16 գլուխը`
    ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
    (Գլուխն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)

    Այժմ նման գործունեությունն անցել է ընդհանուր հարկման դաշտ:

    0
  2. Հարգելի Նարինե, Կարեն,
    այո, ՀՕ-148-Ն օրենքով բիլիարդ խաղը դադարում է հաստատագրված վճարով հարկվել, սակայն ձեր ուշադրությունն եմ հրավիրում ՀՕ-313-Ն օրենքին, որտեղ մասնավորապես նշվում է.
    Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

    Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի ՀՕ-148-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված` Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետի գործունեության տեսակին վերաբերող դրույթները կիրառվում են 2012 թվականի ապրիլի 1-ից:

    Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետը բիլիարդ խաղի կազմակերպումն է, և որպեսզի այն, ինչպես նկատել է Նարինեն, չընկնի հարկման ընդհանուր դաշտ նախքան արտոնագրային վճարով հարկվելը, օրենքում նախատեսվել է վերոնշյալ կետը:

    0
  3. Այնպես որ, հարգելի Կարեն, կարդում ենք “Հաստատագրված վճարների մասին” ՀՀ օրենքի գլուխ 16, որի համաձայն բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20 000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

    Երևան քաղաքից դուրս ուղղիչ գործակիցը 1 է, իսկ ելակետային տվյալը` բիլիարդ սեղանների քանակը` n:

    Ապրիլի 1-ից արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափը 1 խաղասեղանի համար մարզերում և այլ վայրերում կլինի 60000, որը կկազմի նույն գումարը, ինչ հիմա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *