Արդյո՞ք պետք է ունենալ առաքման գիրք

Armen.

ԱՁ զբաղվում է հացի արտադրությամբ, ստացել է նոր առաքման գիրք, հաշվառման հասցեն` մեքենան: Արդյո՞ք պետք է պահել առաքման գիրք փուռում: Ինչպե՞ս լրացնել: Կարո՞ղ ենք առաքման գիրք չպահել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
N.
N.
14 տարի առաջ

Այո, փուռի համար հաստատ պետք է: Փռից դուրս գալուց համապատասխան փաստաթղթի հիման վրա կազմվում է…

Armen
Armen
14 տարի առաջ
Ի պատասխան  N.

Հիմա փուռից դուրս եկավ, ստացողի անոււնն ի՞նչ եմ գրելու, որ հետո էլ մեքենայի գրքում լրացնեմ:

Տաթև
Տաթև
14 տարի առաջ

Բարև ձեզ: Հացի փռի մեքենան չի կարող ունենալ առաքման գիրք մեքենայի համար և չունենալ առաքման գիրք հացի բաց թողնման պահեստի համար` դա կոպիտ հարկային սխալ է: Պահեստի համար վերցրեք գիրք.
1. տեղափոխման բեռնագրով ապրանքը բաց թողեք պահեստից մեքենայի վրա:
2. ստացողը մեքենայի վարորդն է:
3. մեքենայի վարորդը պետք է իր մոտ եղած գրքում գրանցի իր տված հաշիվ ապրանքագրերը
4. օրվա վերջում պահեստի մուտքի օրդերով մնացած ապրանքը մուտքագրեք պահեստ

Armen
Armen
14 տարի առաջ
Ի պատասխան  Տաթև

1. Այսինքն բաց թողնե՞նք պահեստից մեքենայի վրա:
2. Ստացողի կամ գնորգի տեղում պետք է լրացվի վարորդի՞ անունը:
3. Իր մոտ եղած գիրքը պետք է լինի պահեստի՞ գիրքը, և լրացնի՞, թե ում ինչ հ/ֆ է գրել:
4. Պահեստի մուտքի օրդերով մնացած ապրանքը մուտքագրե՞նք պահեստ:

Որ խնդրեմ, ավելի պարզ չե՞ք գրի: