Բյուլետենի վերաբերյալ

Մանուշ.

Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Բյուլետենի վերաբերյալ

  1. Երբ հաշվարկել եք, այդ ժամանակ էլ գրում եք: Ձեր դեպքում գրում եք հուլիս ամսվա հաշվետվության մեջ:

  2. Ապահովագրական նպաստները հաշվարկում են անաշխատունակության թերթիկը ներկայացնելու ամսին և վճարում առաջիկա աշխատավարձի հետ: Անկախ վճարումից սոցիալական վճարների հաշվետվությունում ցույց է տրվում հաշվարկման ամսին, Ձեր դեպքում՝ հուլիսին:

  3. Իսկ եթե հուլիս ամսին ներկայացրել է բյուլետեն, որտեղ մի օրը հունիսի 30-ն է, սակայն այդ օրվա համար ստացել է աշխատավարձ, ես ինչպե՞ս հաշվեմ և եկամտահարկի ու սոց.-ի հաշվետվությունում հունիսի աշխատավարձը հանեմ:

  4. Հարգելի Անդրանիկ, եթե թերթիկում մի օրը հունիսի 30-ն է, դա նշանակում է, որ նա հունիսի 30-ին աշխատանքի չի ներկայացել, հետևաբար այդ օրվա համար աշխատավարձ չպետք է վճարվեր, իսկ անաշխատունակության նպաստը պետք է հաշվարկվի թերթիկի ներկայացման ամսին անաշխատունակ օրերի համար:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *