Գանձապահի պարտականություններ

Լուսինե.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը (գլխավոր հաշվապահ, ղեկավար), բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը, խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ-ն ունի տնօրեն, որը միաժամանակ հանդիսանում է հաշվապահ, երկու բանվոր, մեկ առաքիչ: Կարո՞ղ է տնօրենը ստանձնել նաև գանձապահի պաշտոնը: Իսկ եթե ոչ, ապա կարո՞ղ են այդ պարտականությունները դրվել առաքիչի վրա:

Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գանձապահի պարտականություններ

  1. Օրենքը չի սահմանափակում գանձապահի պարտականություններ կատարող անձանց կողմից զբաղեցրած պաշտոնները, բացառությամբ Ձեր կողմից նշվածի: Բնականաբար, տնօրենը չի կարող կատարել գանձապահի պարտականությունները, քանի որ աշխատակիցների թիվը գերազանցում է երեքը, ուստի գանձապահի պարտականությունները կարող են դրվել ինչպես բանվորներից մեկի, այնպես էլ առաքիչի վրա:

  2. ՀՈԴՎԱԾ 10. ԳԱՆՁԱՊԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

    1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:
    2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման):
    3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *