28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Կ.Պ.
Կ.Պ.
15 տարի առաջ

Օրենքը չի սահմանափակում գանձապահի պարտականություններ կատարող անձանց կողմից զբաղեցրած պաշտոնները, բացառությամբ Ձեր կողմից նշվածի: Բնականաբար, տնօրենը չի կարող կատարել գանձապահի պարտականությունները, քանի որ աշխատակիցների թիվը գերազանցում է երեքը, ուստի գանձապահի պարտականությունները կարող են դրվել ինչպես բանվորներից մեկի, այնպես էլ առաքիչի վրա:

Ա.Ստեփանյան
Ա.Ստեփանյան
14 տարի առաջ

ՀՈԴՎԱԾ 10. ԳԱՆՁԱՊԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:
2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման):
3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը: