Գնումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու համար

Լուսինե․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող եմ գնումների մասնագետի որակավորման հայտ ներկայացնել և մասնակցել քննություններին, և կա՞ արդյոք ինչ-որ տարբերակ դասընթացի մասնակցելու։ Շնորհակալություն։

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գնումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու համար

  1. «Գործք» ընկերությունը հատուկ Ձեզ համար կազմակերպում է Գնումների համակարգողի որակավորման քննությանը նախապատրաստող 5-օրյա հեռավար դասընթաց:

    Պատրաստվում եք մասնակցել գնումների համակարգողի որակավորման քննությա՞նը, դիմեք «Գործք» ընկերությանը:

    Դասընթացը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝

    1.1. Գնումների մասին օրենսդրության մաս կազմող բոլոր իրավական ակտերի ներկայացում և քննարկում (հոդված առ հոդված, կետ առ կետ, օրինակներով և պարզաբանումներով)

    1.2. «Գնումների մասին» ՀՀ օրենք

    1.3. Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին 526-Ն ԿՈ

    1.4. Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին 386-Ն ԿՈ

    1.5. Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին 534-Ն ԿՈ

    1.6. Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելուվ մասին 390-Ն ԿՈ

    1.7. Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու մասին 759-Ն ԿՈ

    1.8. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

    2. Գնումների որակավորման հարցաշարում ներառված է 520 հարց: Ներկայացվում և քննարկվում է յուրաքանչյուր հարց՝ նշելով ճիշտ պատասխանը և բացառելով սխալ պատասխանները:

    3. Քննական թեստերի ուսումնասիրություն և առանձնահատկությունների բացահայտում, լրացման մեթոդների ներկայացում:

    4. Յուրաքանչյուր հարցի համար տրված է հղում՝ տվյալ հարցի բովանդակությանը համապատասխանող իրավական ակտի կամ օրենքի վերաբերյալ:

    5. Հատուկ համակարգչային հավելվածի միջոցով յուրաքանչյուր մասնակցի տրվում է հնարավորություն ստուգելու իր գիտելիքները մինչև 10 անգամ:

    Դասընթացի սկիզբը՝ ապրիլի 20-ին, ժամը՝ 14:00:

    Դասընթացի տևողությունը 5 օր է, յուրաքանչյուր դասը՝ 3 ժամ:

    Ծրագրի ֆինանսական նկարագիրը հետևյալն է՝ 40 000 ՀՀ դրամ մեկ մասնակցի համար՝ ներառյալ ուղեկցող նյութերը և քննության հարցաշարը:

    Դասընթացի մասնակիցներին տրվում է մշտական անվճար խորհրդակցության իրավունք:

    Դասախոս՝ Արմեն Սարգսյան

    Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր:

    Գրանցվելու համար զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարներով:

    Հարգանքով՝ Հրանուշ Թովմասյան

    Հավելյալ տեղեկատվության և գրանցման համար այցելեք «Գործք» ընկերության կայքէջ՝ http://www.gortsq.am:

    Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետնամաս

    Հեռ./ֆաքս՝ (077) 567-293, (096) 519-005

    Էլ. փոստ՝ hranush շնիկ gortsq.am

    2+
  2. Գնումների մասնագետի որակավորման դիմում պետք է ներկայացնեք ֆիննախ և մասնակցեք քննությանը, դիմումը, դիպլոմը և հայտարարությունը կարող եք ներկայացնել նաև առցանց, հարցաշարը կայքում կա:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *