Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը

ԱՆՆԱ.

Բարև Ձեզ: Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը: Օրինակ` երեքշաբթի օրվա փոխարեն աշխատելով կիրակի օրը, դրա համար ոչ մի հավելում չտալով աշխատողին (արտաժամի և հանգստյան օրն աշխատելու համար): Ի դեպ կազմակերպությունն աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը

  1. Հարգելի Աննա, գործատուն կարող է տեղափոխել օրերը, բայց ՀՀ ԱՕ հոդված 101-ի 2-րդ կետի համաձայն պետք է վճարի հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *