01/11/2026

հավելավճար

Աննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք ՀՈԱԿ-ը ընդունել միայն մեկ պահակ երկուշաբթիից- ուրբաթ 22:00 – 06:00 ժամերով՝ պահպանելով գիշերային ժամերի համար նախատեսված հավելավճարը։

Սերգեյ․

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է համատեղությամբ աշխատանքին: Եթե աշխատանքային օրենսգրքի Հոդված 139 կետ 5-ով՝ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Իսկ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Ապա արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ:

Եվ երկրորդ հարցս. Եթե աշխատող ընդունում ենք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա կիրակի օրվա համար կրկնակի ենք վարձատրելու, թե՞ դա մտնում է աշխատանքային գրաֆիկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Բելլա․

Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․

1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։

2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։

Կանխավ շնորհակալ եմ։

Արմեն․

Ո՞վ կասի՝ 24 ժամյա հեթափոխի աշխատավարձը որքա՞ն կկազմի, եթե պայմանագրով նորմալ աշխատաժամ է, և աշխատում են շաբաթական 48 ժամ, շաբաթը երկու հեթափոխ 24 ժամով, աշխատավարձ՝ ֆիքսված 75 000 դրամ, և վճարը ժամավճար, ու ո՞ր ժամերը պետք է հաշվարկվի արտաժամ։ Շատ մերսի։

Տաթևիկ․

Հարգելի գործընկերներ, եթե աշխատանքը վարձատրվում է ժամավճարով, և աշխատողը աշխատել է շաբաթ-կիրակի օրերին։ Շաբաթ-կիրակի օրերին վճարել ենք սահմանված ժամավճարը, կրկնակի վճարելու կարիք կա՞։

Անահիտ․

Բարև Ձեզ։

Ես աշխատում եմ գազալցակայանում, որպես հաշվապահ։ 1 հարցս՝ կարո՞ղ է 1 հերթափոխը 24 ժամ կամ 12 ժամ աշխատել։ Ես ունեմ 4 հերթափոխ։ Ինձ տնօրենը ասաց, որ գազալցակայաններում կարող են աշխատել 8 ժամ։ Ստացվում է ամեն օր 3 հերթափոխ աշխատում է։ Գազալցակայանը մեծ չէ, աշխատողները կարողանում են մեկը մյուսին փոխարինելով, հանգստանալով աշխատել, բայց արդեն ձևակերպելը հաշվապահորեն դժվարանում եմ։ Նախկին հաշվապահը մահացել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի ֆայլ չունեմ։

Եթե 12 ժամ լինի՝ ստացվում է, որ ես պետք է հավելավճարներ ամեն օր հաշվեմ, իսկ եթե 24 ժամ հնարավոր է, օրենքի հղումը ևս կուղարկե՞ք։

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի աշխատակիցներ, որոնց երբեմն դրամական օգնություն է տրամադրում՝ կապված նրանց ընտանիքի անդամի հիվանդության կամ ուսման վարձի հետ։ Արդյո՞ք օրենքով կան նախատեսված դեպքեր և սահմանաչափեր, երբ այդ գումարները չեն դիտարկվում որպես հավելավճար և չեն հարկվում աշխատավարձի պես։

Արմեն․

Բարև ձեզ։ Ես հաշվապահ չեմ և ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է կազմում պայմանագրով օրական 8 ժամյա աշխատանքի վճարումը, եթե աշխատում ես հերթափոխով ամիսը 192 կամ 168 ժամ, շաբաթական 48 ժամ, որից գիշերային ժամերը կազմում է 64 կամ 56 ժամ։ Տվյալ դեպքում որո՞նք են արտաժամյա հաշվարկվում։ Աշխատավարձը՝ 75 000 դրամ նվազագույն։ Որ ժամից է այս պարագայում արտաժամյա հաշվարկվում՝ շաբաթական 40 ժամի՞ց ավելի, թե՞․․․

Լիլի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Հանրակրթական դպրոցում հերթափոխով աշխատող պահակը տոնական օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վարձատրվի, և եթե այո, ապա հաշվարկն ինչպե՞ս է արվում։ Տոնական ժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր, որի համար 30 տոկոս է տրվում հավելում: Շնորհակալություն:

Կարեն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նախկինում ամեն ամիս ստացված հավելավճարները հաշվի են առնվում արձակուրդայինի գումարը հաշվարկելիս։

Լուսինե․

Բարև Ձեզ, հարցս գործուղման մեկնելուն է վերաբերվում։ Գործուղման մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակահատվածը գերազանցում է իմ աշխատաժամանակը ( աշխատում եմ 9-ից 6-ը, բայց մեկնում եմ 7-ին և վերադառնում 10-ին): Խնդրում նշեք՝ կա՞ արդյոք օրինական հիմք հավելավճար ստանալու։

Երկրից դուրս մեկնել եմ գործուղման, վերադարձել առավոտյան 5-ին, նույն օրը 9-ին խնդրել են ներկայանալ աշխատանքի, իմ վերադարձի օրն արդյո՞ք չի համարվելու գործուղման վերջին օր։

Արմեն․

Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։

Հռիփսիմե․

Բարև՛ Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել աշխատավարձը ժամանակավարձով։ Տվյալները. Բանվորը հաշվարկային ամսում աշխատել է 180 ժամ, որից 20 ժամը համարվել է գիշերային աշխատանք։ Ժամային տարիֆային դրույքը սահմանված է 250 դրամ։ Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար տրվում է հավելում ժամային դրույքի 30%-ի չափով։ Բացի այդ, բանվորին հաշվարկվել է պարգևավճար՝ հաշվարկված աշխատավարձի 50%-ի չափով։

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը կատարել է որոշակի լրացուցիչ աշխատանքներ (մեկ ամիս), որի համար նրան հատկացվել է լրավճար: Արդյո՞ք պետք է նրա հետ կնքվի համաձայնագիր և հրամանագրվի, թե՞ կարելի է միայն հրամանով, որտեղ կնշվի կատարված աժխատանքի բնույթը: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Հերթափոխով աշխատանքի դեպքում, աշատողի հանգստյան օրը աշխատանքի հրավիրելու դեպքում, արդյո՞ք պետք է հավելյալ վճարում կատարվի։ Եթե այո, ապա քանի՞ տոկոս ավել՝ 48 ժամը շաբաթական չի գերազանցվում։

Էմիլի․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ․ ԱՕ 133 հոդված 1 կետ 1 հիման վրա համայնքի խոշորացման հիմքերով լուծարվում ենք և պետք է ստանանք լուծարման գումար միջին աշխատավարձի չափով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաշվեմ․ 12 ամիսների ընդհանուր գումարո՞վ է հաշվարկվում և ինչպե՞ս:

Սարիբեկ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։