Գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճար

Ella.

Բարև ձեզ, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճարը ընդհանուր սահմանված կարգով, այսինքն՝ առնվազն 7000 դրամ (դրույքաչափերը տես “Պարտադիր Սոցիալական ապահովության”), աշխատողի 3 տոկոս սոց. վճարների մասին” ՀՀ օրենք, հոդված 5-ում վճարը կգանձվի ճիշտ 3 տոկոսի չափով, կարող է դա նաև 0 դրամ լինել, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, եկամտահարկն էլ հաշվարկվում է “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ կարող է կազմել 0 դրամ և մինչև անվերջություն՝ ցանկացած դրական թիվ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճար

  1. Մարիամ ջան, օրենսդրական հղումով կասե՞ք, թե ինչու պետք է վճարի 7.000, եթե ԱՎՈՒՄ չի գոյանում, ես ուղղակի սկսնակ հաշվապահ եմ, լավ չեմ հասկանում օրենքներից:

    0
  2. Էդգար, եթե ամսվա ընթացքում աշխատողը բացակայում է աշխատանքից, հետևաբար աշխատավարձի գումարը կազմում է 0 դրամ: Հարգելի Մարիամ, ես էլ եմ այդպիսի կարծիքի: Բոլորին շնորհակալություն:

    0
  3. Հարգելի Արսեն,
    օրենսդրական առումով սա վիճելի հարց է, քանզի ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքում հստակ գրված չէ այս մասին: Ելնելով իմ պրակտիկայից, բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ խնդիրների հատ:
    Ես կմեկնաբանեմ այսպես.
    Օրենքը ասհմանում է սոցիալական վճարի դրույքաչափերը, համաձայն որի միչև 20000 դրամ ԱՎՈՒՄ-ի համար պարտավոր ենք վճարել 7000 դրամ: Ես այս սանդղակը այսպես եմ պատկերացնում` 0-20000 դրամ:
    Մյուս կողմից սա ճիշտ մոտեցում է նաև ապահովագրական ստաժի հաշվարկման համար:
    Ենթադրենք աշխատակից X 2011 թ-ի հումվար ամսին չի ներկայացել աշխատանքի /նա չունի անաշխատունակության թերթիկ/: ՀՀ Աշխատանքային օրեսնգիրք Հոդված 20, կետ 5 ” ապահովագրական սատժ,որում հաշվարկվում էՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածի համար, որի ընթացքում քաղաքացին ենթակա է եղել ապահովագրության, նրա համար և /կամ/ նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ:”
    Հարգելի հաշվապահներ, այլ տարբերակ առաջարկեք…

    0
  4. Մարիամ ջան, թույլ տվեք փորձեմ օրենսդրական մեկնաբանություն անեմ:
    Անդրադարձ կատարելով «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 34-րդ կետի 6-րդ պարբերություն որում ասվում է ,,Օրենքով սահմանված կարգով և ժամկետով վարձու աշխատողին տրամադրվող չվճարվող արձակուրդների ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով,,

    Հիմա փորձ ենք հասկանալ թե ինչ է նշանակում ,, ընդհանուր սահմանված կարգով,, արտահայտությունը

    ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները
    1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
    ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.
    Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

    1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

    Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
    մինչև 20,000 դրամ
    20,000-ից մինչև 100,000 դրամ

    100,000 դրամից ավելի 7,000 դրամ
    7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
    19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

    Այսինքն գործատուները սոց վճար հաշվարկում են ԱՎՈՒՄ-ից
    իսկ սոց վճարների մասով ԱՎՈՒՄ հասկացողությունը սահմանվել է N 352
    որոշումով վորի ցանկը թվարկեմ
    N 352 Հավելված N 1
    Ց Ա Ն Կ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

    Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`
    ա) հիմնական և լրացուցիչ աշխատավարձը` բոլոր տեսակի հավելումներով (այդ թվում` արտաժամյա, գիշերային, հանգստյան և տոնական օրերին կատարած աշխատանքի համար վճարված աշխատավարձերը).
    բ) դրամական պարգևները` անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից.
    գ) համատեղության կարգով և աշխատողի պարտականությունների մեջ չմտնող աշխատանքների համար տրվող վարձատրությունը.
    դ) ուսումնական հաստատություններում և դասընթացներում սովորելու, վարժական հավաքներին մասնակցելու ընթացքում պահպանվող աշխատավարձերը.
    ե) ամենամյա լրացուցիչ արձակուրդի համար տրվող վարձատրությունը.
    զ) բնաիրային ձևով ստացված եկամուտները.
    է) պարապուրդի ժամանակի համար տրվող վարձատրությունը.
    ը) հեղինակային վարձատրությունը.
    թ) գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործումից ստացված եկամուտը.
    ժ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը:

    Հիմա կխնդրեմ բացատրեք թե ես ինչ ԱՎՈՒՄ-ից պետք է 7.000 գործատու հաշվարկ եմ
    ինչպես վերը նշված հոդվածում ասել էի ես սկսնակ եմ ուզում եմ հասկանամ

    Կանխավ շնորհակալ եմ……

    0
  5. Համաձայն պարտադիր սոցիլական ապահովագրության վճարների մասին օրենքի 4-րդ հոդվածի սոցիլական վճարների հաշվարկման օբյեկտներ են.
    ա. գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները;
    Տվյալ դեպքում գործատուի կողմից հաշավրկման օբյեկտ չի առաջանում,հետևաբար վճարում հարկավոր չի անել;

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *