Գործուղման ծախսեր

Արմինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Եթե տնօրենիս 2 օրով գործուղեմ Մարալիկից Երևան, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ գործուղման ծախսերը: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Գործուղման ծախսեր

  1. Հարգելի Արմինե,
    նախ գործուղելուց առաջ պետք է տաք հրաման, թե ինչ նպատակով, որ կազմակերպություն, քանի օրով և ինչքան օրապահիկ եք տալիս ձեր տնօրենին: Առհաշիվ կարող եք տալ 2 օրվա օրապահիկ 8000 դրամից ոչ ավել, եթե այլ բան սահմանված չունեք ձեր կազմակերպությունում (կարող եք սահմանել 6000 կամ 4000 դրամ օրական): Գործուղման վկայականի ձև կա, լրացվում է այն Մարալիկից դուրս գալիս, կնքվում է ձեր կազմակերպության կողմից, Երևան գալուց, այստեղ է կնքվում այն կազմակերպության կնիքը, որտեղ որ գործուղված եք, և ստորագրվում լիազորված անձի կողմից: Վերադառնալուց ձեր տնօրենը կազմում է գործուղման ծախսերի հաշվետվություն, որտեղ ներառվում է տրանսպորտային ծախսերը, որը ի դեպ կարող եք առհաշիվ տալ օրապահիկի հետ, արդեն ըստ ձեր տնօրենի ցանկության:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *