Գործուղման հետ կապված

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցին կարո՞ղ ենք հրաման տալ գործուղման համար, քանի որ քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է ոչ հաստիքով, և՛ ոչ հրամանով, և՛ ոչ էլ աշխատավարձի տաբելում չի գրվում։
Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Քաղիրավական պայմանագրով աշխատակցին չեք կարող հրաման տալ գործուղման համար։
Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

 Ոչ, քաղիրավական պայմանագրով աշխատակցին չեք կարող հրաման տալ գործուղման համար: 

Nerses
Nerses
3 տարի առաջ

Չեք կարող։