26/10/2026

ՔԻՊ

Արևիկ.

Ուկրաինական ՏՏ ոլորտի կազմակերպության հետ ծառայության ՀՀ քաղաքացու կողմից պայմանագիր կնքելու պարագայում ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։

Խնդրում եմ նաև նշեք՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը ծառայություն մատուցողի կողմից վաղաժամ կարո՞ղ է խզվել, թե՞ ոչ։ Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։

Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։
2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։
Կանխավ շնորհակալ եմ։

Արմինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը 4 ամիս առաջ է քաղիրավականից դարձել աշխատանքային, ես կարո՞ղ եմ նրան արձակուրդ տալ և եթե մյուս աշխատողս ապրիլին է վերադարձել մայրության խնամքից, նրան ևս կարո՞ղ եմ տալ, թե՞ ոչ։ Խոսքս ամենամյա արձակուրդի մասին է։

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել մեկ հարց՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցի համար թու՞յլ է տրվում արդյոք վարձակալել ավտոմեքենա՝ իր ծառայությունը լիարժեք կատարելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Վիգեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։
2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցին կարո՞ղ ենք հրաման տալ գործուղման համար, քանի որ քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է ոչ հաստիքով, և՛ ոչ հրամանով, և՛ ոչ էլ աշխատավարձի տաբելում չի գրվում։
Կանխավ շնորհակալ եմ։

Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ քաղիրավական պայմանագիրը ո՞ր դեպքերում կարող է անժամկետ լինել, եթե աշխատողը պետք է ստանա ամսական 15 000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս լրացնել տաբելը և ինչպե՞ս հիմնավորել քաղիրավական պայմանագրով , արդյո՞ք հայտում պետք է նշել։ Կանխավ շնորհակալ եմ:

Հերմինե․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Արմինե․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ուղարկել ոչ ռեզիդենտ անձի համար բանկում հաշիվ բացելու տեղեկանքի օրինակ, որտեղ նշվի, որ ոչ ռեզիդենտ անձի հետ քաղիրավական պայմանագրի համաձայն փոխանցումներ պետք է արվի համաձայն սույն հաշվի։

Ան.

Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։