Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գործունեության ժամանակավոր դադարեցում

  1. Հարգելի Կարինե, եթե Դուք ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն 2012թ. առաջին կիսամյակի համար չներկայացնեք մինչև դեկտեմբերի 31, ապա գործունեությունը չի համարվի սկսված, և կկարողանաք ներկայացնել այն, երբ աշխատողները վերադառնան արձակուրդից: Իսկ եթե հունվարին մի քանի օր աշխատելու են, հետո գնան արձակուրդ, ապա իհարկե, կարող եք ներկայացնել դադարեցման դիմում, սակայն հաստատագրված վճարը կվճարեք ամբողջ ամսվա համար, քանի որ հաստատագրված վճարների մասին օրենքի հրահանգչական նամակի (01/60) 19.2 կետում “Հաստատագրված վճարների մասին” օրենքի “է” կետը(ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.) նշված չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *