“Գործունեության տեսակ” բաժնի լրացման հետ կապված

Միկրոձեռնարկատիրոջ սուբյեկտի կողմից ներկայացվող թիվ 256 հաշվետվության մեջ ներքևի հատվածում կա գործունեության տեսակ բաժին: Խնդրում եմ օգնեք հասկանալու. ի՞նչ պետք է լրացվի այդ մասում. բաժին… հատված… խումբ… դաս… Գործունեությունը ծառայություն է:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Heghine

6 thoughts on ““Գործունեության տեսակ” բաժնի լրացման հետ կապված

  1. Հստակ գրեք ձեր գործունեությունը որ օգնենք, կամ պետք է նայեք դասակարգիչով որին է համապատասխանում գործունեությունը:

    1. Շնորհակալ եմ արձագանքելու համար; Գործունեությունս լեզուների օնլայն ուսուցում է, աշխատող չունեմ:

      1. P 85.59.2 Օտար լեզուների դասընթացներ, ամեն թիվը լրացնում եք մեկ վանդակում, տառը սկզբից, վերջում 100 տոկոս:

  2. Margarita Tovmasyan
    Մտեք taxservice.am – էլ.հաշվետվ. ընտրեք կապույտ առաջին տողում – ձախ կողմի սյունակում կա դասակարգիչներ – մտեք Ձեր գտեք կախված գործունեությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *