Գույքահարկից ազատում

Արտակ.

Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:

4 մեկնաբանություն - “Գույքահարկից ազատում

  1. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է՝ «Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են … պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք», ինչպես նաև զինվորական ԲՈՒՀ-եր ավարտած զինծառայողները, որովհետև ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո նրանց համար ծառայությունը նույնպես պարտադիր է: Մնացած դեպքերում, այսինքն՝ պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող զինծառայողները, նույնիսկ սպայական անձնակազմի, սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասով չեն ազատվում գույքահարկի պարտավորություններից:

  2. Բայց ՏՀՏ-ում կա նոր օրենք, որ ազատվում են գույքահարկից նաև պայմանագրային զինծառայողները:

  3. Հայկը մասամբ ճիշտ է:
    Ժամկետային (ինչպես նաև հետուսումնական պայմանագրային, որը նույնպես համարվում է ժամկետային զինվորական ծառայություն) զինծառայողները ազատվում են ամբողջությամբ իրենց բոլոր մեքենաների և շինությունների համար (բացառությամբ հասարակական և արտադրական նշանակության շինությունների) գույքահարկից: Պայմանագրային զինծառայողներին արտոնություն կարող է տրամադրվել, միայն եթե ավարտել են ռազմաուսումնական հաստատություն (պարտադիր չէ ԲՈՒՀ, դա կարող է լինել ցանկացած ռազմաուսումնական հաստատություն): Պայմանագրային զինծառայողներին արտոնություն տրամադրվում է վերապահումներով, այսինքն՝ փոխադրամիջոցների մասով, եթե շարժիչի հզորությունը չի գերազանցում 150 ձի/ուժը, և շինության մասով, եթե կադաստրային արժեքը չի գերազանցում 40 մլն դրամը: Հետևաբար, տվյալ դեպքում արտոնություն չի կարող տրամադրվել, քանի որ Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը չի համարվում ռազմաուսումնական հաստատություն:

  4. Հարգելի Խաչիկ և Սարգիս, հոդվածներով կոնկրետ կգրե՞ք: Ես չեմ կարողանում գտնել:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *