Գրանցամատյանի հետ կապված

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին:

Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Նատա
Նատա
15 տարի առաջ

Կարդացեք ՀՀ կառավարության 2005թ. 1882-Ն որոշումը և 2002թ. 1146-Ն որոշումը, և, կարծում եմ, ամեն ինչ պարզ կդառնա, իսկ ընդունած հրամանները հաշվառելը պարտադիր է՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

Կարինե
Կարինե
15 տարի առաջ

Մասնակցեք աշխատանքի պետական տեսչության կողմից ամեն հինգշաբթի կազմակերպվող սեմինարին և կստանաք Ձեր բոլոր հարցերի պատասխանները (Նորք-Մարաշ, Արմենակյան 129):

Ժաննա
Ժաննա
15 տարի առաջ

Հարգելի Արտյոմ, 07.08.2010թ.-ից հետո գրանցամատյանը այլևս չի կիրառվում, իսկ հրամանները կարող եք ուղղակի տպել և կարել: