Եկամուտների դասակարգչի տեխնիկական սխալ

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ,
240 ձևի հաշվետվությունը լրացնելիս ըստ գործունեության տեսակի եկամուտների դասակարգչի սխալ է բերում: Պեկ-ի կայքից պարզեցի, որ դասակարգչի փոփոխություն չի եղել. տեխնիկները չեն կարողանում շտկել խնդիրը: Ի՞նչ անել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Դասակարգիչ լրացնելու խնդիր չի կարող լինել, կամ ինչ տեխնիկների մասին է կասեք:

Սոֆյա
Սոֆյա
5 տարի առաջ

Իրականում նախկինում նման խնդիր չի եղել, և այդ դասակարգչով հաշվետվությունները ուղարկել եմ: Այս անգամ կարմիրով ընդգծվում է որ նման դասակարգիչ չկա: ՊԵԿ-ից ասացին՝ պարզեք, եթե դասակարգիչների փոփոխություն չի եղել, դիմեք տեխնիկներին: Պեկից տված դասակարգիչների փոփոխության մասին հղումով երևում է, որ նման դասակարգիչ կա: Այսօր տեխնիկական բաժնից պատասխան ստացա, որ նման դասակարգիչ չկա:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Սոֆյա

Գրեք ինչ գործունեություն է ու նախկինում ինչ եք գրել, տեխնիկական բաժինը կարող է խմբագրում չի արել ծրագրում:

Սոֆյա
Սոֆյա
5 տարի առաջ

Շնորհակալություն: Կառաջնորդվեմ ձեր ասածով: