Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Լիլիթ.

Բարև Ձեզ:
Ա/Ձ-ի շահութահարկի հաշվարկը գրելիս չի թողնում նշել ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը, այն ակտիվ չի։ Միայն Ա/Ձ նոտար կետն է թողնում նշել, բայց անցած հաշվարկի մեջ գրել եմ ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը (ուրեմն ակտիվ է եղել այդ ժամանակ)։ Ճի՞շտ կլինի, եթե Ա/Ձ նոտար կետը նշելով ուղարկեմ (կարող ա համակարգում ա փոփոխություն եղել), թե՞ սխալ է այսպես, ու համակարգից է խնդիրը:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Բնական է, եթե Ա/Ձ նոտար եք հանդիսանում այդ կետը նշելով պետք է լրացնեք:

Գայանե

Տիգրան ջան, բայց Լիլիթը դա չէր հարցնում: Դե պարզ է, որ եթե Ա/Ձ նոտար է, այդ կետն ես նշում… Ռեզիդենտ շահութահարկ վճարող է և այդ կետը ակտիվ չէ, ակտիվ է միայն ԱՁ նոտար կետը: Գուցե՞ ծրագրային է, նույն խնդիրը ինձ մոտ եղավ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Tigran

Ռեզիդենտ շահութահարկ վճարող նկատի են առել կազմակերպություններին, իսկ Ա/Ձ-ին թողել որ դա նշի, օրենքի տեսանկյունից ճիշտ եք, քանի որ ռեդիդենտ է և՛ Ա/Ձ-ն, և՛ կազմակերպությունը, հավանաբար այդ կարգավորումը ՊԵԿ ՏՏ վարչությունն է արել, որ իր վերլուծական գործը հեշտացնի ըստ հատկանիշների:

Նոնա

Բարև Ձեզ, եթե ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ով, պե՞տք է ուղարկել 244 հաշվետվության ձևը, և ինչպես նշվել էր վերևի մեկնաբանություններում ՝ Ռեզիդենտ շահութահարկ վճարող է – կոճակը չի ակտիվանում, ինչպե՞ս վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք:

Tigran

Ա/Ձ նոտար կոճակը նշեք, եթե ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ով, պետք է ուղարկել 244 ու 240 հաշվետվության ձևերը: