Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել

Ռազ․

Բարև ձեզ։ Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել։ Նշեմ, որ ԱՁ -ն գրանցված է մարզում։

Կիսվել՝

9 մեկնաբանություն - “Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել

  1. Եթե առևտրի կենտրոնում չի գտնվում, այլ գործում է առանձին կետով, ապա կարող է գործել միկրոյի դաշտում, եթե բավարարում է մնացած այլ պայմաններին:

    1. Շնորհակալ եմ Ալլա ջան, բայց ԱՁ-ն վաճառքը իրականացնում է հաշվարկային փաստաթղթով:

  2. Մարզում կարելի է, եթե առևտրի կենտրոնում, տոնավաճառում, առևտրի կազմակերպման վայրում չի իրականացվելու վաճառքի գործունեությունը, եթե ոչ, ապա միանշանակ պետք է գործեք շրջհարկի համակարգում:

    1. Հասկացա Տիգրան ջան, իսկ տվյալ ԱՁ-ն հաշվարկային փաստաթղով իրացնելու դեպքում խնդիր չի՞ առաջանա չէ: Եթե գործում է միկրոյի դաշտում:

      1. Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը դա բոլոր հարկ վճարողներին է վերաբերում, հետևաբար՝ ոչ, չի առաջանա:

        1. Տիգրան ջան, իսկ եթե հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվում իրավաբանական անձանց:

          1. Հարգելի Ռազմիկ.
            Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Հետևաբար միկրոյով չեք կարող աշխատել:

  3. Եթե գործունեությունը չի իրականացվելու առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, ապա կարող եք, հակառակ դեպքում գործելու եք շրջհարկի դաշտում:

    1. Շնորհակալ եմ շատ Ներսես ջան, բայց ԱՁ-ն վաճառում է հաշվարկային փաստաթղթով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *