Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

  1. ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման մասին.

    Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

    1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

    2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

    – կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,

    – կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,

    – հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,

    – անձամբ:

    3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

    ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.

    բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը:

    1. Դպրոցում ֆինանսական ստորաբաժանում չկա, չկա նաև ուրիշ որևէ հաստիք, որ կարողանա փոխարինել հաշվապահին:

  2. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` եթե քոլեջի գլխավոր հաշվապահն արձակուրդի մեջ է, իրավունք ունի՞ գնալ գործուղման: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *