Դրամարկղային գրքի վերաբերյալ

Նարինե.

Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Դրամարկղային գրքի վերաբերյալ

  1. Ես ուղակի գիտեմ,որ նա ով,աշխատում է անպայման սխալվում է,այս դեպքում օրենքով պատիժ չի նախատեսվում,միայն կատարիր նշում,որ սխալը,թե ջնջումը, կատարվել է իմ կողմից,ստորագրիր և վերջ:Դա իմ կարխիքն է:

    0
  2. Այո,ես համամիտ եմ Թեմուր Գալստյանին,ճիշտ կլինի Ձեր ստորագրությամբ հաստատելը,որ սխալը կատարվել է Ձեր կողմից:

    0
  3. Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:
    Նման դեպքում դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում չի համարվում և որևէ պատասխանատվության չի ենթարկվում:

    0
  4. Բարև ձեզ ես համակարծիք եմ ձեր հետ,բայց եթե չուղղեք սխալը դրամարկղային գրքում կամ չգրանցեք ,սահմանվում է տուգանք համապատասխան 20000 և50000դրամ:
    ՀՕ-501-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    ՀՀ Ազգային ժողով,ՀՈԴՎԱԾ 13

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *