Դրամարկղային գրքի լրացման վերաբերյալ

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպության դրամարկղային գիրքը կարելի է լրացնել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր էջի վրա, քանի որ կանխիկ գործարքները քիչ են։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է տեղեկագրով նախատեսված բոլոր վճարումներն ավարտելու կամ տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու օրը, իսկ եթե ժամկետը չի լրացել` ամսվա վերջին աշխատանքային օրը դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը` մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:

Իննա

Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է անմիջապես գործարք կատարելիս՝ դրամարկղի մուտքի/ելքի օրդեր ստանալիս/տրամադրելիս:

Armine Mkrtchyan

Դրամարկղային գիրքը լրացվում է ամսական ըստ համապատասխան մուտքի և ելքի օրդերների:

Maya

Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

Karine

Ոչ, չեք կարող դրամարկղի գիրքը լրացնել եռամսյակային կամ կիսամյակի կտրվածքով։ Յուրաքանչյուր էջ պետք է փակել ամսվա վերջին օրը։

Anushik

Չեք կարող համաձայն ՀՀ կառավարության 1260-Ն որոշման հավելված N 1-ի 22-րդ կետի․
Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Nerses

Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը:
Հետևաբար չեք կարող, որովհետև կլինի դրամարկղային գրքի կիրառման կարգի խախտում: