22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Հաշվի առեք հետևյալները.
1 5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվումա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
2 2աշխատավարձն էլ ստանում եք նույն գործատուից,
3 5500 դրամ պահումը ճիշտ է,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենք

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Ամեն վայրում առանձին է հաշվարկվում։ Նախկինում դրույթ կար, որով համատեղությամբ աշխատողի դրոշմանիշային վճարը վերադարձվում էր տարին ավարտվելուց հետո համաձայն տվյալ անձի համապատասխան դիմումի, իսկ այժմ այդ դրույթը հանվել է։

Հայկ
Հայկ
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Այստեղ խնդիրը այն է, որ ես նույն հիմնարկում երկու տարբեր աշխատանքային պայմանագրերովկատարում եմ տարբեր գործառույթներ, սակայն վերջում ամբողջ եկամուտները գումարում են, նոր հաշվարկ կատարում։ Ստացվում է, որ նույն հիմնարկում համատեղությամբ աշխատելուց տուժում ես, ավելի լավ է համատեղությամբ աշխատել մեկ այլ կազմակերպությունում։ Մի քիչ անհասկանալի իրավիճակ է։ Ինձ թվում է խնդրահարույց է։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Ձեր հարցի պատասխանը ստանալու համար կարդացեք «ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»