Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար

  1. Այժմանից կարող է գրել՝ 20,02-ից գնալու համար, այո իր ցանկությամբ է, կարող է լինել սկզբից՝ 2 տարով, հետո երկարացնել ևս 1 տարով: Այդ ժամկետում սոց. վճար է վճարվում: Գործատուն, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:

  2. Խնամքի արձակուրդի դիմումը գրում եք Ձեր ցանկությամբ՝ ժամկետը ֆիքսելով ասենք 1 տարի հետո, եթե ուզում եք կարող եք ևս մեկ դիմում գրել նորից 1 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *