Եթե Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով

Vahag.

Բարեվ ձեզ,
Խնդրում եմ մի հարցի պատասխանեք:
Եթե ԱՁն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով, այդ ՀԴՄ կտրոնների գումարի, կամ ՀԴՄ կտրոն տրամադրողի մասին հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացվում է թե ոչ, ՀԴՄ կտրոնի հետ հաշիվ ֆակտուրա չի տրամադրվում, ապրանքի քանակի մասին մասին մենք ենք կից փաստաթուղթ լրացնում?
Եվ նաեվ մի հարց ԱՁից երկկողմանի գնման ակտով առանց այլ փաստաթղթի ապրանք ձեռք բերելու դեպքում պետք է տեղեկություն ներկայացնել?
Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ որ դեպքում է պետք (Անհատ ձեռնարկատիրոջը վճարված եկամուտներ) տողը լրացնել?

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Եթե Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով

  1. Վահագ ջան ձեր առաջին հարցի պատասխանը կարողեք գտնել ծախսերը հիմնավորող փաստաթղթերի վավերապայմանների մեջ իսկ աձ-ի հետ երկողմանի գնման ակտով ինչի համար եք աշխատում? աձն իրավունք ունի հաշիվ դուրս գրի ես անկեղծ ասած իմաստ չեմ գտնում երկողմանի գնման ակտ կազմելու? եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի ընթացքում բոլոր տեսակի ձեռքբերումները որը կատարվելե Ա/Ձ ներից միայն դայեք լրացնում:

    0
  2. Շնորհակալ եմ Արսեն ջան, ինձ պառզապես հետաքրքիր էր հաշվետվության մեջ աձից կատարված ձեռքբերումները ՀԴՄԻ կտրոնով պետք է նշել թե ոչ, որովհետեվ ինձ ասացին որ եթե աձից հաշիվ ֆակըուրայով ապրանք ես ձեռք բերում այդ դեպքում պետք է նշվի հաշվետվության մեջ անկախ նրանից հաշիվ ֆակտուրայում առանձնացված ԱԱՀ կա թե ոչ, իսկ ՀԴՄով ձեռք բերումները պետք չէ նշել:

    0
  3. Չէ Արսեն ջան, Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մասին է խոսքը, պարզապես ասում են որ ԱՁին վճարված եկամուտներ տողում պետք է նշվի ցանկացած ձեռք բերում որը կատարվել է ԱՁից երբ ԱՁն տրամադրել է Հաշիվ ապրանքագիր: Իսկ եթե ԱՁն միայն տրամադրել է ՀԴՄ կտրոն, այդ դեպքում պե՞տք է ՀԴՄ կտրոնով ձեռք բերումը նշել Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ:
    Չգիտեմ կարող է շատ եմ մանրանում:

    0
  4. Vahag եկամտահարկի հաշվետվության մեջ նաև լրացվում է առանց փաստաթղթերի ձեռքբերումները 11տոկսի մասինա խոսքը իսկ ՀԴՄ-ով Ա/Ձ-ից գնումները պարտադիր նշվում է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *