Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Նունե.

Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

  1. Վերցնում եք անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածի միջից բոլոր աշխատանքային օրերի քանակը, առաջին, երկրորդ, երրորդ օրերի համար վճարում եք ձեր հաշվին, մնացած օրերի համար վճարված գումարը կարող եք փոխմարել սոցի հաշվից:

    1. Իմ հարցը նրանումն է, թե էդ աշխատանքային օրեր ասելով` հասկանում ենք երկուշաբթիից ուրբաթ ընկած բոլոր օրերը, թե՞ միայն նրանք, որոնց ընթացքում փաստացի աշխատել ենք:

      1. Վերցնում եք բոլոր օրերը: Ինչ վերաբերում է աշխատել-չաշխատելուն, ապա բնականաբար աշխատողը այդ ժամանակաշրջանում չի աշխատել:

  2. Իսկ եթե խնդրենք, հաշվարկելու ձևը կգրե՞ք: Ենթադրենք, բյուլետենը եղել է մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ը, ինչպե՞ս հաշվարկել:

  3. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Առաջին 3 օրերի համար վճարում է գործատուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *