Եթե աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ

Hermine.

Բարև Ձեզ: Ասեք խնրում եմ՝ աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ, ազատվել է սեպտեմբերի 9-ին, կատարվել է վերջնահաշվարկ, բայց հայտը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, ինչպիսի՞ խախտում է համարվում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Hermine
Hermine
5 տարի առաջ

+

Gevs
Gevs
5 տարի առաջ

Հարգելի Հերմինե, ազատման մասով նման խնդիր չի դրվել ՊԵԿ կողմից, հետևաբար անհանգստանալու բան չկա:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև այդ հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Այսինքն, եթե դեռ սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկը չեք ներկայացրել՝ խախտում չկա:
Իսկ խախտման դեպքում. Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

karine
karine
5 տարի առաջ

Կարծում եմ խախտում չկա։ Եթե սեպտեմբեր ամսվա եկամտահարկի հաշվետվության մեջ կերևա այդ աշխատողի անունը աշխատավարձի դիմաց լրացրեք 0 և վերջ։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Խախտում է, բայց, եթե ստացվել է այդպես 0 նշեք սեպտեմբերի աշխատավարձի հաշվարկի մեջ` ուղարկեք, խնդիր պետք է որ չառաջանա:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Սեպտեմբեր ամսվա եկամտայինի մեջ երևալու է, քանի որ մինչև 09․09 աշխատավարձ և վերջնահաշվարկի գումարը պետք է նշել: