Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

Լիդա.

Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

  1. Եթե աշխատակիցը արձակուրդի գնալուց 3 օր առաջ ստացել է արձակուրդայինը, գնացել է արձակուրդ և նրան հետ են կանչել աշխատանքի` ենթ. 5 աշխատանքային օր հետո, ապա այդ ամսվա աշխատավարձի հաշվարկման ժամանակ կկատարվի վերահաշվարկ. կստանա 5 աշխատանքային օրվա արձակուրդայինը + այդ ամսվա աշխատած օրերի գումար: Իսկ 2 ամիս հետո նորից արձակուրդ գնալիս` նորից նախապես կստանա արդեն 15 աշխատանքային օրվան համարժեք արձակուրդայինի գումարը: /արձակուրդը 20 աշխատանքային օր է սովորական դեպքերում, եթե լրացուցիչ կամ երկարացված չէ/:

    0
    1. Կներեք, եթե ստացել է արձակուրդայինը, հետ կանչելուց չօգտագործված արձակուրդի գումարը հե՞տ են պահում:

      0
  2. Ըստ ՀՀ ԱՕ-ի 169-րդ հոդվածի 3-րդ կետի վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

    0
  3. Չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *