Եկամտահարկի պահում

Ադրիանա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու, օտարերկրացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր 1 օրով, որպես դերասան 200000 դրամով: Եկամտահարկի պահումը ինչպես պետք է լինի 200000*10%=20000, թե ((200000-80000)*20%)+8000=32000: Տարբեր կարծիքներ եմ լսում ու չեմ կողմնորոշվում, եթե ծառայություն է, 10% պետք է լինի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

14 thoughts on “Եկամտահարկի պահում

  1. Հարգելի Ադրիանա,

    Քաղիրավական պայմանագրի կատարման համար և քաղաքացիների և օտարերկրացիների համար պետք է հաշվակվի եկամտահարկը ինչպես դա կարվեր աշխատավարձից` այսինքն սանդղակով: Օտարերկրացիների համար դա կլինի ((200000-80000)*20%)+8000=32000: Օտարերկրյացիների համար 10% դրույքաչափը օգտագործվում է պասիվ եկամուտների դեպքում: Իսկ Ձեր դեպքում դա աշխատանքների կատարում է

    0
  2. Ադրիանա ջան, քաղ. իրավական պայմանագրով տված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ: Ըստ այդմ բավական է նայել եկամտահարկի հաշվարկի բլանկը և ամեն ինչ պարզ կլինի, այսինքն եթե աշխատավարձ է ուրեմն հաշվարկվում է նույն սանդղակով առանց 30000 նվազեցման, հետևաբար ((200000-80000)*20%)+8000=32000:

    0
  3. Բարև հարգելի Ադրիանա!
    Ոչ ռեզիդենդի եկամտահարկը պահվում է առանց անձնական նվազեցման,այսինքն` 30000դր-ը չնվազեցնելով:Իսկ հաշվարկը պետք է կատարել նոյն ձևով ինչպես ասվում է օրենքով`մինչև 80000դր-10%,իսկ 80000դր.-ից ավելին 20% ((200000-80000)*20%)+8000=32000:
    Իսկ 10%-ով հարկվում են ռոյալթիները,տոկոսները,վարձակալական վճարները և ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտները:

    0
  4. Հարգելի Ադրիանա,ձեզ հղում եմ եկամտահարկի 34 հոդվածը.1.հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սյուն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:ա) ՀՀ-ում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.բ)ՀՀ-ում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը:Հարգանքներով Դ.Արսեն

    0
  5. Հարգելի Ադրիանա ձեր ուզած գումարի պահումը կլինի այսպես 200000հզ. աշխատավարձի դեպքում /200000-30000-80000-6000/*20%+8000=24800,սակլինի ձեր եկ/հարկը

    0
  6. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Այսինքն`մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը 80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած
    80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
    տես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆՀոդված 22
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46720

    0
  7. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու:Այսինքն` քո դեպքում 80,000 դրամից ավելի-8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը : Եկամտահարկի մասին օրենք հոդված 22:
    Կարող ես ինքդ կարդալ`
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46720

    0
  8. Հարգելի կոլեգաներ
    Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ` կապված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող օտարերկրացու հարկման սանդղակի հետ, քանի որ համաձայն նույն եկամտահարկի հրահանգի 24.1 կետի`

    օտարերկրացիների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ եկամուտները հաշվարկվում են աշխատանքային պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքներ կատարելուց` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

    Այսինքն` նշված եկամուտը պետք է դիտել որպես հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ և Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 22 հոդվածի համաձայն հարկել 10 տոկոս դրույքաչափով:

    0
  9. Հարգելի Մերի
    Ինչ վերաբերվում է Ձեր այն տեսակետին, թե` “քաղ. իրավական պայմանագրով տված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ”, ապա թույլ տվեք նկատել, որ եկամտահարկի (ոչ սոց. վճարների) առումով որևէ տեղ նման միտք չկա: Եթե համաձայն չեք, խնդրում եմ ուղղեք ինձ:

    0
  10. Ավելացնեմ, որ Եկամտահարկի հրահանգի 16 օրինակում հստակ երևում է, որ օտարերկրացուն քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտը հարկվում է Ադրիանայի նշած 1-ին տարբերակով, այսինքն` 10%-ով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *