Եկամտահարկի պարտավորության առաջացում

Sergey.

Կազմակերպությունը ֆիզիկական անձից կոմիսիոն հիմունքներով ստացել է ապրանքանյութական արժեք վաճառելու նպատակով, ապրանքը վաճառելիս կամ գործարքի որևէ փուլում առաջանում է եկամտահարկի պարտավորություն` կապված ֆիզ անձի եկամտի ստացման հետ: Խնդրում եմ նշել համապատասխան օրենսդրական ակտը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Եկամտահարկի պարտավորության առաջացում

  1. Հարգելի Սերգեյ, տվյալ իրավահարաբերությունը կարգավորվում է “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքով: Մասնավորապես տվյալ հարցի հետ կապված կարող եք կարդալ հոդված 18-ի 5-րդ կետը, հոդված 20 և 21:

    0
    1. Հարգելի Արա Ա, խնդրում եմ Ձեզ հաշվի առնել ՀՀ Պետական Եկամուտների Նախարարության «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳԸ, որի 23 կետի զ) ենթակետում հստակորեն նշված է կոմիսիոն գործարքի կատարումից առաջացող եկամտահարկի վճարման կարգը: Այն է`
      23. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ վճարելիս իրականացնում են հարկի պահում (գանձում), բացառությամբ, եթե.
      զ)նրանք հանդիսանում են հանձնակատար և հանձնարարության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են հանձնարարողին, կամ` նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին, կամ` նրանք հանդիսանում են գործակալ և գործակալության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են պրինցիպալին:
      Խնդրում եմ Ձեր տեսանկյունից պարզաբանել վերոնշյալ հոդվածի բովանդակությունը` կանխավ հայտնելով շնորհակալություն ընձեռնված ուշադրության համար:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *