23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Դավիթ
5 տարի առաջ

Հարգելի Անի, ուղղելու համար անհրաժեշտ է կրկին սեղմել հայտարարագրի վրա և լրացնել ճիշտ կուրսով թիվը, սակայն դրանից մի քանի բան ևս պետք է փոխել կապված, թե ինչ հարկատեսակով եք աշխատում:

Tigran
Tigran
5 տարի առաջ

1 Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝
ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
2 Արտահանման կամ ներմուծման տվյալ գործառնության մասով ներկայացված մեկից ավելի ներմուծման հարկային հայտարարագրերից կամ արտահանման հարկային հայտարարագրերից առաջինը համարվում է տվյալ գործառնության համար ներկայացված հայտարարագիր, իսկ մյուսները՝ ճշտված հայտարարագիր:
Հետևաբար կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր: