ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ

Անի.

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն:

2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Մերժման հիմքը կասե՞ք։ Ինձ թվում է շրջհարկով աշխատելն է։

Tigran

Նախ պետք է գրեիք ձեր գործունեությունը, ենթադրվում է առևտուր, երկրորդ քսայուղի համար դուք ակցիզային հարկ չե՞ք վճարում, հասնում է, թե՞ ոչ, 2019-ին ո՞ր հարկման համակարգում եք գործել, 2020-ին 2021-ին: Այս պակասող տվյալների մասին էլ գրեք:

Արթուր

Բարև Ձեզ, Անի։

1․ Տվյալ դիմումը, ինչպես ասում է վերնագիրը, նախատեսված է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության համար, այսինքն, եթե մերժել են, ապա այդ գումարի վերադարձը հիմնավորված չէ, բայց ամեն դեպքում պետք է մերժման հիմք տրամադրեն Ձեզ։ Փորձեք կապվել իրենց հետ հեռախոսով, քանի որ շատ ժամանակ բանավոր ավելի հասկանալի է ներկայացվում իրավիճակը։

2․ ԱԱՀ – ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի տողերում լրացվում են համապատասխանաբար․
7Ա – ԱԱՀ 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի
9Ա – ընդհանուր գումարը՝ ներառյալ ԱԱՀ
18Ա – ձեռքբերված ապրանքների և ծառայությունների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի
19․1Ա – գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի

Ներսես

1. Մերժման պատճառը ո՞րն է, պետք է ասեն:
2. 7-ում գրվում է առանց ԱԱՀ, 9-ում ԱԱՀ-ն ներառյալ, 18-ում առանց ԱԱՀ, 19.1-ում առանց ԱԱՀ: