Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ

Արթուր.

Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:

1 մեկնաբանություն - “Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ

  1. Պետական նպաստների մասին օրենքի համաձայն , եթե երեխամայրը սկսում է աշխատել կամ ազատվում է աշխատանքից, ապա նպաստից զրկվում է: Ձեր դեպքում դ/ կետն է:

    Հոդված 24
    10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

    ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

    բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

    գ) ծնողի աշխատանքի վերադառնալու,

    դ) ծնողի աշխատանքից ազատվելու,

    ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,

    զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *