Երկարացված ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Գայանե Նահապետյան.

Փոխվել է արդյոք ՀՀ Կառավարության սահմանած երկարացված ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը: Եթե չի փոխվել, ինչպե՞ս կիրառել գործողը այն դեպքում երբ այնտեղ նշված է օրացուցային օր:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Երկարացված ամենամյա արձակուրդի վերաբերյալ

  1. Գայանե ջան, կառավարության որոշումը դեռևս չի փոխվել, բայց ծրագրում կա ու մոտ օրերս հաստատ կփոփոխվի:

  2. Մանե ջան, եթե դժվար չե, կարող ես այդ որոշումը ուղարկել kamo3579 շնիկ mail.ru հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:

  3. Մանե ջան,որ շատ խնդրեմ ինձ էլ ուղարկի այդ որոշումը,մեկ էլ եթե կարող ես,եթե ունես իհարկե առողջության համար վտանգավոր աշխատողների ցանկը:ohanyanlus1 շնիկ rambler.ru Նախապես շատ շնորհակալություն:

  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն
    ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=27956

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն
    ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=12162

  5. Մանե ջան խնդրում եմ որոշումն ինձ էլ ուղարկեք gaj83 շնիկ mail.ru հասցեին:
    Կանխավ շնորհակալություն

  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    11 դեկտեմբերի 2003 թվականի N 1907-Ն
    ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=43964

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *