Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

Arpine Serobyan.

Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

  1. Դուք նախ պետք է բացեք պետ. ռեգիստրում կամ ԱՁ, կամ ՍՊԸ, հանեք էլեկտրոնային ստորագրության իրավունք հարկայինում հաշվետվություններ ներկայացնելու համար։ Քանի որ արտադրություն եք ուզում հիմնել, կարող եք սկզբից տալ հայտարարություն` միկրոյի` 20 օրվա ընթացքում, որպեսզի հարկեր չվճարեք սկզբնական շրջանում։ Եթե կունենաք աշխատողներ` կվճարեք եկամտային հարկ 5 000 դրամ յուրաքանչյուրի համար, սոց. վճար ու դրոշմանիշային, կհանձնեք ամսական եկամտայինի հաշվարկ։ Սրանք ամենապարզեցված հարկային դաշտի տարբերակն է սկզբնական շրջանի համար։

    0
  2. Գրանցվեք պետ. ռեգիստրում որպես Ա/Ձ կամ ՍՊԸ, հարկայինից ստացեք էլեկտրոնային ստորագրություն, ներկայացրեք միկրոjի հայտարարություն մինչև տարեկան 24 մլն դրամ շրջանառություն, յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու եք 5 000 եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային: ԱՁ-ի համար տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային:
    Խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից, քանի որ ամեն գործունեություն ունի իր առանձնահատկությունները:

    0
  3. Հարգելի Արփինե, խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից, քանի որ ամեն գործունեություն ունի իր առանձնահատկությունները:
    Բայց եթե որոշել եք, ապա գրանցվեք պետ. ռեգիստրում որպես Ա/Ձ կամ ՍՊԸ /ցանկալի է ՍՊԸ/, հարկայինից ստացեք էլեկտրոնային ստորագրություն, ներկայացրեք միկրոյի հայտարարություն մինչև տարեկան 24 մլն դրամ շրջանառություն, յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու եք 5 000 եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային: ԱՁ-ի համար տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային:
    Պետք է իմանալ, եթե Ձեր բիզնեսը անցնելու է 24 մլն-ի շեմը, ապա միանգամից անցում եք կատարում ԱԱՀ հարկման դաշտ:

    0
    1. Շնորհակալություն խորհրդատվության համար և ևս մի հարց. ինչու՞ ցանկալի է ՍՊԸ։ Խոսքը վերաբերու՞մ է դրոշմանիշային հարկին։

      0
  4. 1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
    2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար:
    3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
    4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
    5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
    6. Գրրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարություն:
    7. ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով
    8. Դիմել ՀՎՍՎ դրոշմապիտակներ ստանալու համար՝ նախօրոք էլեկտրոնային եղանակով ներկայացնելով դիմում
    9. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
    10. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *