Զրոյական տեղեկանքի տրամադրում

Արման.

Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:

2 մեկնաբանություն - “Զրոյական տեղեկանքի տրամադրում

  1. Հարգելի Արման,
    Անկախ մեքենան արտերկրից ձեռք բերելու հանգամանքից, գույքահարկը տարեկան հարկ է, որը հաշվարկվում է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման հաջորդ ամսվա 1-ից: Ձեր կողմից նշված զրոյական տեղեկանքը տրամադրվում է տվյալ տարվա ընթացքում սեփականության իրավունքի գրանցման ամսվան հաջորդող մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար չվճարված պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
    Հետևաբար` զրոյական տեղեկանք ստանալու համար, Դուք որպես մեքենայի սեփականատեր պարտավոր եք վճարել գույքահարկ սեփականության իրավունքի գրանցման ամսաթվին հաջորդող ամսվա 1-ից մինչև տարեվերջ ընկած ամիսների համար:

  2. Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ առցանց թե որքա՞ն պետք է վճարեմ զրոյական ստանալու համար:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *