Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք՝ էլ. ստորագրության գումարը վճարվել է տերմինալով /դրա համար հաշիվ չեմ ստացել, և աշխատում եմ ԱԱՀ-ով/: Ինչպե՞ս վարվեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

  1. Դիմեք Էկենգ ընկերությանը, հիմնավորեք Ձեր վճարումը, որի հիման վրա դուրս կգրեն հաշիվ: ՊԵԿ-ի կողմից ստուգման արդյունքում նման խնդիր չի առաջանում, քանի որ գումարը մեծ չի:

    0
  2. Ինչքանով տեղյակ եմ էկենգը հաշիվներ դուրս չի գրում, որովհետև վճարման տարբերակը կա՛մ առցանց է, կա՛մ տերմինալով։

    0
  3. Ընդհանրապես տերմինալի կտրոնը համարվում է ծախս հաստատող փաստաթուղթ, բայց Դուք վճարել եք ֆիզ. անձի էլեկտրոնային ստորագրության համար, դա չի կարող ծախս լինել կազմակերպության համար:

    0
  4. Քանի որ վճարել եք տերմինալով, ապա հաշվի առեք, որ տերմինալի անդորրագիրը ևս համարվում է ծախս հիմնավորող փաստաթուղթ և վճարվել է ֆիզ. անձի համար, կառաջարկեմ դուրս գրեք կանխիկի ելք, առհաշիվ գումարի հաշվետվությամբ փակեք՝ կցելով տերմինալի անդորրագիրը:

    0
  5. Էլեկտրոնային ստորագրությունը վերաբերում է ֆիզիկական անձին: Դրա մասով հաշիվ դուրս չի գրվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *