Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

Մարիամ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նոր ձևավորված ՏՄԱԿ-ում սահմանվել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից – շաբաթ 09:00 – 17:00 /1 ժամը տրամադրել են ընդմիջմանը/: Համաձայն ԱՕ 139 հոդվածի 1. մասի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը, եթե ոչ, ապա ու՞մ դիմել հարցին ճիշտ և արդյունավետ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն։

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

  1. Այո, ընդունելի է տվյալ գրաֆիկը, քանի որ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:

    0
  2. Այն ինչը օրենքի սահմաններում է, իհարկե, ընդունելի է: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

    0
  3. Բարև Ձեզ, Մարիամ: Այդպես ստացվում է 42 ժամ, շաբաթ օրը պետք է աշխատեն 5 ժամ, ընդ որում՝ առանց ընդմիջման, քանի որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի և սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը: Կամ ավել ժամերը դիտարկվելու են որպես արտաժամյա աշխատանք, որի համար աշխատողը պետք է ստանա հավելում: Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
    Կարող ենք հաշվի առնել նաև՝
    առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
    Գուցե տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը մտնում է նշված ցանկի մեջ:

    0
    1. Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հարգելի Մարիաննա, բայց մի հարց ևս, եթե կարելի է. անցած ուսումնական տարվա ընթացքում (5 օր շաբաթական) ժամանակացույցը էսպիսին էր` 09:00 – 18:00, այսինքն՝ 5 օր × 9 = 45 ժամ շաբաթական։ Այժմ արտակարգ դրության, դպրոցական հաճախումների հետ կապված, մենք էլ ենք դարձել 6 օրյա։ Հարցս էսպիսինն է` 45 ÷ 6 = 7,5, այսինքն՝ 6 օրյայի դեպքում չի՞ լինում 09:00 – 16:30: Նախապես շնորհակալություն։

      0
      1. Հարգելի Մարիամ, 09:00-18:00-ի դեպքում 1 ժամ ընդմիջում է տրվում. Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Այսինքն՝ ստացվում է օրական 8 ժամ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 8*5=40 ժամ շաբաթական: Իսկ վեցօրյայի դեպքում օրական 7 ժամ՝ 7*5=35, և շաբաթ օրը՝ 5 ժամ, 35+5=40 ժամ, պահպանվում է աշխատաժամանակի նորմալ տևողությունը:

        0
  4. ԱՕ շաբաթվա առավելագույն թույլատրելի ժամանակը սահմանել է 48 ժամ /6 օրյա աշխատաքային գրաֆիկով/:

    0
  5. Այդպես ստացվում է 42 ժամ, իսկ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

    0
  6. 6 օրյա աշխատանքային շաբաթվա տևողության սահմանը 48 ժամն է, Ձեր նշված դեպքում այդ սահմանափակումը չի գերազանցվում:

    0
  7. Լինի հնգօրյա, թե վեցօրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չպետք է անցնի շաբաթական 40 ժամից, եթե առանձին կատեգորիայի աշխատողներ չեն համարվում: Իսկ 48 ժամը նախատեսվում է այն դեպքերի համար, երբ արտաժամյա աշխատանք է կատարվում, իհարկե այդ դեպքում էլ հավելում է տրվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *