Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե.

Բարև ձեզ:

Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, խնդիր կունենաք: Քանի որ լվացող հեղուկը դրոշմապիտակավորման ենթակա է, ապա պետք է ձեռք բերեք և դրոշմապիտակավորեք, եթե անգամ ներմուծելիս հայտարարագրում եք որպես դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Հաշվի առեք, որ մաքրող, լվացող հեղուկի համար նաև 0.5 տոկոս բնապահպանական հարկ պետք է վճարեք՝ ըստ Հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի, ԱՏԳ կոդ 3402:

Արա

Անշուշտ հեղուկը պիտակավորման և վերագրման ենթակա է, եթե, իհարկե, այն տուփի մեջ չէ, իսկ տուփը ենթակա չէ բացման: