Ընկերությունը ապրանք է ներմուծում

Դավիթ Ասատրյան.

Ընկերությունը ապրանք է ներմուծում, որի համար պետք է վճարի մաքսատանը 600000 դրամ, ձևակերպվում է այն, սակայն չի վճարում և չի հաշվանցվում ԱԱՀ-ից, մնում է պարտք: Մեկ տարի այդ ընկերությունը պետությանը վճարում է 1մլն-ից ավելի ԱԱՀ, ընդանրապես, ընթացիկ գործունեությունից: Եվ մաքսատնից ասում են, որ Ձեր 600000դրամ պարտքը զրոյացել է, քանի որ վճարվել է 1մլն-ից ավել ԱԱՀ: Արդյոք կա՞ այդպիսի օրենք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ընկերությունը ապրանք է ներմուծում

  1. Հարգելի Դավիթ, ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 30. “Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:”
    Այդ դեպքերը նկարագրված են նույն օրենքի 6-1 հոդվածում: Միգուցե Ձեր կազմակերպության կողմից ներմուծված ապրանքները դասվում են այս հոդվածում նշված ծածկագրերին:
    Իսկ հնարավո՞ր է, որ ԱԱՀ-ի գումարների հետ միասին վճարել եք նաև տույժեր, սակայն գումարի մեծ լինելու պատճառով դրանք չեն երևացել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *