Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի գործունեության վերսկսման համար

Հարգելի հաշվապահներ, շրջ հարկով հարկվող Ա/Ձ-ն կասեցված է, ի՞նչ պետք է անել նորից այն վերականգնելու համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Мариам Симонян

5 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի գործունեության վերսկսման համար

  1. Եթե պետ. ռեգիստրով գրանցված ԱՁ է, գրանցումից դուրս չեկած, ապա ոչինչ պետք չի անել, սկսեք աշխատել շրջհարկի դաշտում, եթե մինչև փետրվարի 20-ը տվել եք շրջհարկի դիմում:
    Շրջանառության հարկ վճարողներ են համարվում՝
    5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
    6) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
    7) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը կամ պաշտոնից ազատված նոտարը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կրկին որպես նոտար նշանակվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ:

    0
  2. ՊԵԿ եք ներկայացնում էլեկտրոնային դիմում վերսկսման: Ապա ներկայացնում եք շրջ. հարկով աշխատելու դիմում:

    1+
  3. Եթե կասեցված է՝ պետք է դիմել պետ. ռեգիստրի տարածքային բաժանմունք, եթե ուղղակի գործունեությունն է դադարեցված, ապա հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներկայացնում եք գործունեության վերսկսման հայտ և վերսկսում եք գործունեությունը։

    0
  4. Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացնում եք գործունեության վերսկսման հայտ և շրջհարկի հայտարարությունը, շարունակում Ձեր գործունեությունը։

    0
  5. Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով պետք է ներկայացնել 207 ձևը, եթե նախկինում դադարեցրել եք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *