Մանկապարտեզ բացելու համար

Միլենա.

Բարև Ձեզ, մանկապարտեզ բացելու համար անհրաժեշտ է ձևակերպել ԱՁ, ՍՊԸ, թե՞ ՓԲԸ, և հարկային դաշտում, ո՞ր ձևով է հարմար: Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

ԱՁ կամ ՍՊԸ, դաշտը հարկային սկզբնական կարող եք գործել միկրոյի տակ, անպայման հայտարարությունը պետք է ուղարկեք:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Թղթաբանության տեսակետից ամենահարմարը ԱՁ-ն կլինի Ձեզ համար:

Gevs
Gevs
5 տարի առաջ

Առավել հաճախ հանդիպում է Ա/Ձ, քանի որ այն հեշտացնում է հաշվառումը: Ապա դիմում եք շրջ. հարկով աշխատելու:

Nerses
Nerses
5 տարի առաջ

ԱՁ-ը բացեք, գործեք շրջհարկի դաշտում:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այն լիցենզավորման ենթակա գործունեություն է, սկզբնական շրջանում կարող եք գործել միկրոյի համակարգում: Տվյալ գործունեության հաշվով խորհուրդ եմ տալիս բացել ՍՊԸ:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական: Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են: Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև: