Ի՞նչ է անհրաժեշտ գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար

Narek.

Բարև Ձեզ: Ունեմ Ա/Ձ և ցանկանում եմ զբաղվել գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով։ Կասեք ի՞նչ է անհրաժեշտ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար

  1. Եթե գործելու եք Երևանում, ապա պետք է գործեք շրջհարկի դաշտում, իսկ եթե Երևանից դուրս, ապա կարող եք սկզբնական գործել միկրոյի դաշտում, երկու դեպքում էլ պետք է ներկայացնեք համապատասխան հայտարարությունները, երկու դեպքում էլ աշխատող ունենալու դեպքում պետք է ներկայացնեք եկամտայինի հաշվարկներ։

  2. Եթե անմիջական ներմուծումներ եք իրականացնելու, ապա ավելի լավ է ներկայացնեք ԱԱՀ վճարողի հայտարարություն, եթե չեք ներմուծելու, ապա շրջհարկի հայտարարություն, քանի որ դա առևտրի գործունեություն է ու միկրոյի համակարգով մարզում գործելու համար պայմաններ են սահմանված: Անհրաժեշտ է ունենալ նաև ՀԴՄ սարք: Կարող եք զանգել 099455932:

  3. Նախնական քայլերը` պետք է ներկայացնեք հայտարարություն շրջհարկի կամ ԱԱՀ-ի դաշտում գործունեություն իրականացնոլու համար, պետք է հասկանալ տվյալ հարկման համակարգերից, որն է ավելի նպատակահարմար, պետք է ունենաք ՀԴՄ:

  4. Նախ պետք է կողմնորոշվեք, թե որ հարկային դաշտն է Ձեր գործունեությանը հարմար՝ ԱԱՀ կամ շրջհարկ։ Ներկայացնեք հայտարարություն տվյալ հարկատեսակով աշխատելու մսսին։ Եթե Դուք եք ներմուծելու՝ ճիշտը ԱԱՀ-ն է, որ կարողանաք հաշվանցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *