Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran
Tigran
5 տարի առաջ

Դա իրավական հարց է ու խորհրդակցեք նոտարի հետ, հաշվի առեք, որ անձի իրավունակությունը ծագում է 18 տարեկանից:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Ձեզ հարկավոր են հետևյալ փաստաթղթերը’ 1) դիմում.
2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.
3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները.
4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.
5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.
7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ օտարման բացակայության վերաբերյալ.
8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյա.
9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.
10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Խորհրդակցեք համապատասխան մասնագետի հետ: Կան որոշակի արգելքներ և սահմանափակումներ:

Karine
Karine
5 տարի առաջ

Մոտեցեք ցանկացած նոտարի, քանի որ նրանք են իրականացնում նվիրատվության փաստը։ Որքան գիտեմ անչափահասի անունով չեն հաստատում։ Ծնողի անունով է լինում մինչև երեխայի չափահաս դառնալը։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Հարցի հետ կապված կարող եք ուսումնասիրել քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլուխը: