Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար, արդյո՞ք դա օրինական գործունեություն է, ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/, և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար

  1. 1,. Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար: Պետք է գոնե որպես Ա/Ձ գրանցվել, նաև հարկային հաշվետվությունների համակարգում, ունենալ էլ. ստորագրություն կամ որևէ անձի միջոցով այդ քայլերը ապահովել:
    2. Արդյո՞ք դա օրինական գործունեություն է: Այո, սանիտարական պայմանները պետք է ապահովված լինի:
    3. Ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/: Այո, հնարավոր է գրանցվել ու գործել մինչև տարեկան 24 շրջանառության շեմը:
    4. Սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Պետք է անպայման հաշվառվեք այնտեղ՝ թեկուզ էլեկտրոնային կարգով:

  2. Եթե ճիշտ հասկացա՝ տանը պատրաստելու եք և առաքեք: Պետք է Ա/Ձ բացեք, սննդի անվտանգության տեսչությունից թույլտվություն ստանաք, կարող եք գործել միկրոյի դաշտում:

  3. Պետք է գրանցվեք որպես Ա/Ձ: Գրանցվեք ՊԵԿ հաշվետվությունների համակարգում, աշխատեք միկրոձեռնարկատիրական դաշտում։ Հունվար ամսում հանձնելու եք տարեկան շրջանառության մասին հաշվետվություն։ 1 000 դրամ դրոշմանիշային վճար եք վճարելու յուրաքանչյուր ամսվա համար։ Պետք է ՀԴՄ ունենաք։ Այո, պետք է ապահովեք սանիտարական պայմանները։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *